-
09.11.2020|
14:41
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը՝ տեղեկացնելով, որ դեսպանը փոխանցել է ԱՄԷ-ում հայ համայնքի կողմից համազգային դրամահավաքին նվիրաբերած հերթական 131 790 ԱՄՆ դոլար գումարը»։
-
09.11.2020|
14:33
ԵՄ-ն ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանն աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ կհատկացնի։ Դրամաշնորհը 2019-ի ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասն է, որը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել և համալրվել է նոր ֆոնդերով՝ ուղղված մեղմելու համաճարակի հետևանքները:
-
08.11.2020|
18:14
Գո՞հ եմ ես արդյունքներից, որ արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Ոչ, գոհ չեմ, գերմանական ARD հեռուստաալիքին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
07.11.2020|
15:34
Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի ատոմակայանի գործարկումը հնարավորություն է տալիս ասել, որ երկիրը դառնում միջուկային տերություն է, հայտնում է BelTA- ն: Բելառուսի նախագահը հավելել է, որ սա պատմական իրադարձություն է հանրապետության կյանքում:
-
07.11.2020|
15:20
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնանկ է արել Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալին: Որոշումն ընդունվել Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքի աննախադեպ անկման կապակցությամբ:
-
06.11.2020|
21:40
Թուրքական ազգային արժույթի վերականգնման համար գործադրված ջանքերը անբավարար են՝ նշված է FITCH գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության Թուրքիայի գծով վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն նշել է, որ Թուրքիայի կառավարության կողմից լիրայի վերականգնման համար իրականացված «խիստ» քայլերը բավարար չեն կարող լինել ազգային արժույթի անկումը կասեցնելու, և առավել ևս այն նորից կարևորելու համար։
-
06.11.2020|
21:25
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ՝ ասված է ԵՄ Խորհրդի հաղորդագրությունում:
-
06.11.2020|
10:37
Ռազմական դրության անվան տակ լրագրողների բերանին կողպեք դրած իշխանություններն այս օրերին անգամ առիթը բաց չեն թողնում հասարակությանը ևս մեկ անգամ ասելու՝ ինչքան անսխալական են իրենք ու ինչ անում են, ճիշտ են անում:
-
06.11.2020|
10:31
Որքան էլ Հայաստանի գլխավոր ֆինանսիստը բառախաղով զբաղվի և 2021-ի պետբյուջեի նախագիծը փորձի լավատեսորեն ներկայացնել, թվերը և նախագծի տրամաբանությունը այլ բան են վկայում։ Կամ ինչպես ժողովուրդը կասեր, «լոլո, լոլո, քրդի աղջկա՞ն էլ լոլո»։
-
06.11.2020|
09:49
Հայտնի տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիպուկ բնորոշմամբ` ՀՀ կառավարությունը մի ձեռքով փորձում է «պահպանել գանձագողությունը» (զորօրինակ, 2021-ի պետբյուջեով նախատեսված պարգևավճարները), մյուս ձեռքով նույն այդ կառավարությունը, որքան էլ տարօրինակ է, հրաժարվում է կատարելուց իր իսկ գործունեությունը աուդիտի ենթարկելու օրենքի պարտադիր պահանջը (մանրամասները` լուսանկարներում):